• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավարի հանդիպման վերաբերյալ

23 մայիսի, 2025

2025 թվականի մայիսի 23-ին, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանին ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության (այսուհետ՝ ԱԻՀ) կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլին։

Սուլխան Թամազաշվիլին ԱԻՀ կառավարության նախագահի պաշտոնում ընտրվել է 2025 թվականի ապրիլի 7-ին։ Մինչ այդ նա ղեկավարել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտը և հանդիսանում է «Վրացական երազանք» կուսակցության անդամ։

Գլխավոր հյուպատոսը շնորհավորել է պարոն Թամազաշվիլիին՝ բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Զրուցակիցները ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված դարավոր բարեկամությունն ու բարձր մակարդակի հարաբերությունները։

Քննարկվել են ԱԻՀ տարածաշրջանում երկկողմ համագործակցության սերտացման հնարավորությունները, ընդգծվել է տեղի հայ համայնքի դերակատարումը՝ որպես միջմշակութային կամուրջ երկու ժողովուրդների միջև։

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ քաղաքացիների ակտիվ այցելությունները Աջարիայի հանգստավայրեր՝ ընդգծելով Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակել զբոսաշրջային միջավայրի բարելավումը և բարեհաճ ընդունելությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում ներդրումային հնարավորությունները։ Կողմերը կարևորել են փոխադարձ ներդրումների խթանումը՝ այն դիտարկելով որպես արդյունավետ քայլ տնտեսությունների զարգացման և գործարար կապերի ամրապնդման տեսանկյունից։

Գլխավոր հյուպատոսը շեշտել է Աջարիայի աշխարհագրական դիրքի կարևորությունը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության համար՝ մասնավորապես ընդգծելով Բաթումի նավահանգստի և Սարփիի սահմանային անցակետի դերը։

Երկուստեք կարևորվել է քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:

Գլխավոր հյուպատոսը շնորհակալություն է հայտնել պարոն Թամազաշվիլիին՝ հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ առաջարկներ։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ մշակութային համատեղ նախաձեռնությունները կնպաստեն ժողովուրդների միջև փոխադարձ ճանաչելիությանն ու բարեկամության խորացմանը։

Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ ԱԻՀ կառավարությունը պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությանը։

 

  •  

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: