• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում Բաթումի քաղաքապետի պաշտոնակատարի հետ

15 հուլիսի, 2025
Հանդիպում Բաթումի քաղաքապետի պաշտոնակատարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025 թվականի հուլիսի 15-ին Բաթումի քաղաքապետի պաշտոնակատար Գիորգի Մուրվանիձեն այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն և հանդիպել է գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանի հետ։ 

Նարինե Մաթոսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Մուրվանիձեին Գլխավոր հյուպատոսություն այցելելու և հանդիպման հնարավորության համար՝ մաղթելով հաջողություններ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Երկուստեք կարևորվել է Վանաձոր և Բաթում քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։ Գլխավոր հյուպատոսը ներկայացրել է Վանաձորի և Բաթումի՝ որպես քույր քաղաքների համագործակցության ուղղություններն ու ընթացքը և առաջարկել է այցելել Վանաձոր, ինչը ջերմությամբ է ընդունվել Մուրվանիձեի կողմից։

Գլխավոր հյուպատոսը տեղեկացրել է, որ Վանաձորում՝ որպես Բաթումի քույր քաղաք, կան երեք հիմնական փողոցներ, որոնք անվանակոչված են վրաց հայտնի գործիչների անուններով, և առաջարկել է փոխադարձության սկզբունքով Բաթումում ևս փողոց կամ փողոցներ անվանակոչել հայ հայտնի մարդկանց անուններով։

Զրուցակիցները նշել են Բաթումի հայ համայնքի կարևորությունը՝ որպես միջմշակութային կամուրջ, և ընդգծել նրա ակտիվ մասնակցությունը երկու ժողովուրդների միջև համագործակցության խորացման ու զարգացման գործընթացում։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխադարձ այցելությունները, տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ քննարկումները և փորձի փոխանակումը, ինչպես նաև մշակութային համատեղ նախաձեռնությունները ոչ միայն կնպաստեն ժողովուրդների միջև փոխադարձ ճանաչելիությանն ու բարեկամության խորացմանը, այլև կնպաստեն տեղական ինքնակառավարման մարմինների համակարգերի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Քաղաքապետի պաշտոնակատարը վստահեցրել է, որ պատրաստ է համագործակցել, կյանքի կոչել առաջարկված նախաձեռնությունները և շարունակական աջակցություն ցուցաբերել ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությանը

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: