• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Գուրիայի նահանգապետի հետ

16 հուլիսի, 2025
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Գուրիայի նահանգապետի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025 թվականի հուլիսի 16-ին Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը այցելել է հյուպատոսական շրջանում ընդգրկված Վրաստանի Գուրիայի երկրամաս։ Վարչական կենտրոն Օզուրգեթ քաղաքում կայացել է հանդիպում Գուրիայի նահանգապետ, Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Ղուրջումելիձեի հետ։

Գ. Ղուրջումելիձեն Գուրիայի նահանգապետի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի մայիսի 6-ին։ Մինչ այդ զբաղեցրել է Օզուրգեթի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։ Գլխավոր հյուպատոսը շնորհավորել է նահանգապետին՝ բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են Գուրիայի տարածաշրջանում հայ-վրացական համագործակցության սերտացման հնարավորությունները՝ հատուկ ընդգծելով տեղի հայ համայնքի կարևոր դերը։

Քննարկվել է Հայաստանի մշակութային և գործարար շրջանակների մասնակցությունը Գուրիայում՝ հայ-վրացական տնտեսական համագործակցության շրջանակում կազմակերպվող տնտեսական և մշակութային միջոցառումներին, գործարար հանդիպումներին, ցուցահանդեսներին ու փառատոններին։

Գլխավոր հյուպատոսը կարևորել է Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը և առաջարկել դիտարկել Օզուրգեթ ու Լանչխութի և ՀՀ համապատասխան քաղաքների միջև գործընկերության հաստատման հնարավորությունները։

Նահանգապետը ոգևորությամբ ընդգծել է ՀՀ քաղաքացիների ակտիվ այցելությունները Գուրիայի հանգստավայրեր, հատկապես Ուրեկի քաղաք, և ընդգծել է Գուրիայի իշխանությունների ջերմ վերաբերմունքն ու մշտական աջակցության պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների ներդրումային հնարավորություններին։ Կողմերը կարևորել են փոխադարձ ներդրումների խթանումը՝ այն դիտարկելով որպես տնտեսական աճի և գործարար կապերի ամրապնդման արդյունավետ ուղի։

Հանդիպմանը մասնակցել են Գուրիայի նահանգապետի տեղակալ Զազա Շոշիտաիշվիլին և աշխատակազմի ղեկավար Բեքա Չխիկվիշվիլին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: