• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում ԱԻՀ գյուղատնտեսության նախարարի հետ

16 հուլիսի, 2025
Հանդիպում ԱԻՀ գյուղատնտեսության նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025 թվականի հուլիսի 16-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանն այցելել է ԱԻՀ գյուղատնտեսության նախարարություն և հանդիպել է նորանշանակ նախարար Դենիս Սալուքվաձեի հետ։

Զրուցակիցները կարևորել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես` համատեղ խորհրդատվությունների և գիտաժողովների կազմակերպումը, երկկողմ ծրագրերի իրականացումը և մասնագիտական շփումների ակտիվացումը։

Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև գործող գյուղատնտեսական համագործակցության բնագավառում երկկողմ միջկառավարական Համաձայնագրի շրջանակներում խթանել Աջարիայի և Լոռու մարզի միջև անմիջական համագործակցությունը:

Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրում են Աջարիայում կազմակերպել գյուղատնտեսության տարբեր ուղղությունների ֆորումներ և փառատոններ՝ ակնկալելով Գլխավոր հյուպատոսի և հայկական կողմի շահագրգիռ ընկերությունների ակտիվ մասնակցությունը։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Իրմա Ափխազավան:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: