• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում ԱԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ

16 հուլիսի, 2025
Հանդիպում ԱԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025 թվականի հուլիսի 16-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը հանդիպում է ունեցել ԱԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նորանշանակ նախարար Էդնար Նատարիձեի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ֆինանսատնտեսական ոլորտում հայ-վրացական համագործակցության խորացման ուղիների շուրջ։ Կողմերը կարևորել են անմիջական կապերի ամրապնդումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև համատեղ ծրագրերի ու ներդրումային նախաձեռնությունների իրականացումը։

Նախարարը ընդգծել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Աջարիայի և Հայաստանի մարզերի, մասնավորապես Լոռու մարզի հետ համագործակցության զարգացմանը՝ երկու երկրների տնտեսական համագործակցության շրջանակներում։

Էդնար Նատարիձեն նշել է, որ Աջարիայում անցկացվելիք տարբեր ոլորտների բիզնես ֆորումներին և տնտեսական միջոցառումներին ակնկալում է հայկական կողմի՝ այդ թվում գործարար համայնքի և Գլխավոր հյուպատոսի ակտիվ մասնակցությունը։

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արչիլ Սիրաբիձեն։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: