• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Փոթիի քաղաքապետի հետ

18 նոյեմբերի, 2025
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Փոթիի քաղաքապետի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը հանդիպեց Փոթիի քաղաքապետ Բեքա Վաճառաձեի հետ։ Գլխավոր հյուպատոսը շնորհավորեց քաղաքապետին ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ: Նա ընդգծեց Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը՝ որպես երկու երկրների հարաբերությունների զարգացման առանցքային ուղղություն։ Գլխավոր հյուպատոսը հիշեցրեց, որ նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում հայկական կողմը մշակել և քաղաքապետարանին է ներկայացրել Փոթի և Մեղրի քաղաքների միջև Փոխըմբռնման հուշագրի նախագիծը։ Քաղաքապետ Վաճառաձեն տեղեկացրեց, որ նախագծի քննարկումը ժամանակավորապես հետաձգվել էր նախընտրական գործընթացների պատճառով, սակայն այժմ այն ընթացք կստանա։ Հանդիպման ընթացքում քաղաքապետին կրկին փոխանցվեց հուշագրի հայկական կողմից մշակված նախագիծը։ Կողմերը կարևորեցին քաղաքների միջև համագործակցության սկիզբը՝ նշելով, որ այն կնպաստի կրթական ու մշակութային նախագծերի իրականացմանը և կստեղծի համայնքային ծառայությունների փորձի փոխանակման հնարավորություն: Քաղաքապետը ներկայացրեց Փոթի քաղաքի զարգացման երկարաժամկետ տեսլականը։ Ցուցադրվեց քաղաքը ներկայացնող տեսահոլովակ, որտեղ անդրադարձ է կատարվում նախատեսվող նախաձեռնություններին։ Վաճառաձեն ընդգծեց, որ Փոթիի ռազմավարական նպատակը քաղաքը տարածաշրջանային զբոսաշրջային և տնտեսական կենտրոն դարձնելն է՝ ստեղծելով նոր ենթակառուցվածքներ և ներդրումային հարթակներ։ Քաղաքապետը հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է տնտեսական ֆորում, որի նպատակն է ներգրավել նոր ներդրողների։ Նա պատրաստակամություն հայտնեց ֆորումին հրավիրել նաև հայկական կազմակերպություններին՝ ընդլայնելու համագործակցության և ներդրումային ծրագրերի հնարավորությունները։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: