• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոսի Իմերեթի կատարած այցի վերաբերյալ

21 նոյեմբերի, 2025
Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոսի Իմերեթի կատարած այցի վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025 թվականի նոյեմբերի 19-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը աշխատանքային այց կատարեց հյուպատոսական տարածքում ընդրգկված Իմերեթիի վարչական կենտրոն՝ Քութայիս քաղաք, որտեղ հանդիպեց Իմերեթիի նահանգապետի առաջին տեղակալ Մամուկա Խիմշիաշվիլիի և Քութայիսի քաղաքապետ Դավիթ Էրեմեիշվիլիի հետ:

Գլխավոր հյուպատոսը շնորհավորեց Քութայիսի նոր ընտրված քաղաքապետին՝ պաշտոնը ստանձնելու առիթով։ Նա ընդգծեց Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև տեղական ինքնակառավարման մակարդակով համագործակցության կարևորությունը՝ որպես երկու երկրների հարաբերությունների զարգացման առանցքային ուղղություն, և այդ համատեքստում առաջարկեց ստորագրել փոխըմբռնման հուշագիր ապակենտրոնացված համագործակցության հաստատման նպատակով։

Նահանգապետի տեղակալը և քաղաքապետը ողջունեցին գաղափարը՝ առաջարկելով Քութայիսի և Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի միջև համագործակցություն սկսելու հնարավորությունը։ Ընդգծեցին այն հանգամանքը, որ երկու երկրների երկրորդ խոշոր քաղաքներն ունեն պատմական ու մշակութային հարուստ ժառանգություն և բավական լայն ներուժ կրթական, մշակութային և զբոսաշրջային նախաձեռնություններում գործընկերության համար:

Մամուկա Խիմշիաշվիլին ներկայացրեց Իմերեթիի զբոսաշրջային մեծ հնարավորությունները, կրթական հաստատությունների բարձր որակը և տարածաշրջանում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների առկայությունը՝ առաջարկելով ակտիվացնել համագործակցությունը այս ուղղություններով։

Քաղաքապետը նշեց, որ հայկական կողմից հուշագրի նախագծի ստանալուն պես ընթացք կտրվի և հույս հայտնեց, որ Քութայիս քաղաքի օրվա՝ մայիսի 2-ի միջոցառումներին, որպես քույր քաղաք, հնարավորություն կունենան ընդունելու նաև Գյումրիի պատվիրակությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: