• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գլխավոր հյուպատոսի Քոբուլեթ կատարած այցի վերաբերյալ

27 նոյեմբերի, 2025
Գլխավոր հյուպատոսի Քոբուլեթ կատարած այցի վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025 թվականի նոյեմբերի 25-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը աշխատանքային այցով այցելեց Աջարիայի Ինքնավար Հանրապետության Քոբուլեթ քաղաք և հանդիպեց քաղաքապետ Իրակլի Ցեցխլաձեի ու մունիցիպալիտետի ավագանու նախագահ Իոսեբ Ժղենտիի հետ։

Գլխավոր հյուպատոսը շնորհավորեց նորանշանակ քաղաքապետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծեց Հայաստանի և Վրաստանի մարզերի ու քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության նշանակությունը՝ որպես հայ-վրացական հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություն։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Քոբուլեթ և Ալավերդի քույր քաղաքների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ փողոցների անվանակոչման հարցը, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, կրթական հաստատությունների միջև ուղղակի կապերի խորացումը և երիտասարդների շփումների ակտիվացումը։

Քաղաքապետ Իրակլի Ցեցխլաձեն ներկայացրեց Քոբուլեթի զբոսաշրջային ներուժը և իր տեսլականը՝ քաղաքը զարգացնելու որպես առողջարանային կենտրոն։ Նա ընդգծեց իր անձնական պատրաստակամությունն ու աջակցությունը  Քոբուլեթի և Ալավերդու համագործակցությունը շարունակական զարգացման գործում։

Իոսեբ Ժղենտին ընդգծեց, որ Սև ծովի վրացական հանգստավայրերից ՀՀ քաղաքացիների համար ամենանախընտրելին Քոբուլեթն է, և հավելեց, որ  քաղաքի իշխանությունների դրական վերաբերմունքը ևս մի հավելյալ խթան է այցելուների համար։ Նա անդրադարձավ նաև Քոբուլեթի հայ համայնքին՝ կարևորելով նրանց ակտիվ մասնակցությունըու դերակատարությունը տեղական հասարակական կյանքում:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել պարբերական հանդիպումները՝ համագործակցության ընթացքը համակարգելու և նոր նախաձեռնություններ քննարկելու նպատակով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: