• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Աջարիայի մշակութային օրերի շրջանակում Երևանում կայացած համերգային երեկոյի վերաբերյալ

01 ապրիլի, 2026
Աջարիայի մշակութային օրերի շրջանակում  Երևանում կայացած  համերգային երեկոյի վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2026 թվականի մարտի 26-ին Երևանում կայացավ Աջարիայի մշակութային օրերի շրջանակում կազմակերպված համերգային երեկոն, որը դարձավ հայ-վրացական մշակութային համագործակցության և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամության հերթական գեղեցիկ դրսևորումը։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին Աջարիայի մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ միավորելով երաժշտությունը, ստեղծագործական շփումն ու փոխադարձ ջերմությունը։ Գալա-համերգին մասնակցեցին Բաթումի պետական երաժշտական կենտրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Դավիթ Մուկերիայի ղեկավարությամբ, և Աջարիայի պետական «Բաթումի» վոկալ համույթը։ Երեկոյի ընթացքում հնչեցին ոչ միայն վրացական, այլև հայկական ստեղծագործություններ. Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի վալսը» և «Էրեբունի-Երևան» երգը։ Համերգը ևս մեկ անգամ հաստատեց, որ մշակույթը շարունակում է մնալ երկու ժողովուրդների միջև ամենաազդեցիկ և ամուր կապերից մեկը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: