• English
  • Հայերեն
  • Русский
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի մասնակցությոնը Թանգարանների միջազգային օրվա և Ազգային տարազի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

19 մայիսի, 2026
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի մասնակցությոնը Թանգարանների միջազգային օրվա և Ազգային տարազի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2026 թվականի մայիսի 18-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը Բաթումի արվեստի թանգարանում մասնակցել է Թանգարանների միջազգային օրվա և Ազգային տարազի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։
 
Աջարիայի թանգարանների միության նախաձեռնությամբ և Աջարիայի ԻՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվել է «Հագուստը որպես արվեստի գործ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են վրացական, մասնավորապես՝ աջարական ազգային, ավանդական և բեմական տարազներ՝ թանգարանային ֆոնդերից։
 
Իր ելույթում գլխավոր հյուպատոսը շնորհավորել է ներկաներին՝ ընդգծելով թանգարանների կարևոր դերը պատմական հիշողության պահպանման, մշակութային ժառանգության փոխանցման և հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդման գործում։
 
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև Աջարիայի թանգարանների միության տնօրեն Թեոնա Զոիձեն, Աջարիայի ԻՀ մշակույթի նախարարի տեղակալ Իրմա Աբուլաձեն և թանգարանների ղեկավարներ։
 
Նույն օրը ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկա է գտնվել նաև Բաթումի սպորտային համալիրում կայացած Ազգային տարազի օրվան նվիրված միջոցառմանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6010 Վրաստան, ք. Բաթում, Զուրաբ Գորգիլաձե 5-5

Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: